▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, գերիներ ունես, քեզ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիրներից Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինձ ճանաչողերը գիտեն՝ անգամ ինձ անիծողին կհանդուրժեմ, նրան չեմ վիրավորի. Քաղաքականությունը ես այդպես եմ տեսնում: Բայց Նիկոլը ցանկացածին հունից կհանի: Իսկական փալաս, անարժանապատիվ ու անինքնասեր մի ոչնչություն, որ սեփական անձով տրորում է մի ողջ ժողովրդի պատիվը... Հազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, 21-րդ դարում գերիներ ունես, ամեն օր քեզ ու քո ժողովրդի մասին ինչ ասես ասում է, իսկ դու նստում, հետը ճաշում ես, հաց ես կիսում: Թու՜ քեզ… հարամ, անթասիբ, անողնաշար կենդանի:

Հ.Գ. Ու պետք չէ հիմար լոլոներ կարդալ դիվանագիտական արարողակարգի և այլնի մասին, թե հանդիպման կազմակերպիչ կողմն է սահմանում հանդիպման ծրագիրն ու դետալները: Հարյուր նման հանդիպման եմ ներկա եղել, մասնակցել նման հանդիպումների ծրագրերը կազմելուն: Կազմակերպիչը կարող է առաջարկել, բայց համաձայնություն տալիս են հանդիպման կողմերը»,- գրել է Ֆարմանյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին