▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հազարավոր կարիքավոր երեխաների փոխված ճակատագրեր. «Օրրանը» նշում է հիմնադրման 21-րդ տարին

Ապրիլի 19-ին Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրանը» նշում է 21-րդ տարին: Սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքների երեխաներին աջակցող «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնում երեխաները հաճախում են դպրոցի դասերից հետո, սովորում տարբեր խմբակներում, սնվում, խաղում ևաշխատակիցների օգնությամբ կազմակերպում իրենց ազատ ժամանցը։ Նրանք օգտվում են ամենօրյա սննդի, կրթական, հոգեբանական, սոցիալական, բժշկական և մշակութային համալիր ծառայություններից:

/filemanager/uploads/orran_21.jpg

21 տարիների ընթացքում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը օգնության ձեռք է մեկնել հազարավոր կարիքավոր երեխաների՝ կտրելով նրանց փողոցներից և մուրացկանությունից, տալով կրթություն, դաստիարակություն և լավատեսություն իրենց ապագայի հանդեպ, փոխելով բազմաթիվ երեխաների ճակատագրեր: Մեկ տանիքի տակ հավաքված մարդիկ այս տարիների ընթացքում հասցրել են դառնալ մի մեծ ու համերաշխ ընտանիք, որն արդեն բաղկացած է 250 կարիքավոր երեխաներից և 100 միայնակ տարեցներից: Մի փոքրիկ շինության մեջ սկսելով 16 երեխաներից՝ այժմ Օրրանն ունի երկու կենտրոն՝ Երևանում և ՎանաձորումԱմեն տարի  «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը «Օրրանի» հոգածության տակ գտնվող երեխաներին և տարեցներին աջակցելու համար կազմակերպում է նվիրատվությունների երեկո:

 

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին