Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բա նախկինների թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելն ի՞նչ եղավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ 2024 թվականից ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեր ներկայացնեն նախորդ տարվա իրենց եկամուտների համար։ Բա խոստանում էիր, որ նախկինների արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ ետ ես բերելու, ետ բերի՞ր, ԱՄՆ կառավարությունն է զբաղվում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անօրինական եկամուտներով ձեռք բերված, Լոսում գտնվող 63 միլիոն դոլարանոց տնով։
Հիմա էլ Հայաստանի 3 միլիոն վարչապետների՝ հպարտ քաղաքացիների ջեբն ես մտնում, որ պետբյուջեն լցնելով՝ այն պարգևավճարների, մեկ անձից հրատապ գնումների, կառավարական դաչաների նորոգումների, ծառայողական թանկ ավտոներ գնելու, արտերկիր անկապ այցերի վրա մսխեք։
ՀԴՄ-ների դիկտատուրան թոզմիշ եղա՞վ»։