▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեծանիվով փորձել են «վրաերթի ենթարկել» «Իմ քայլի» պատգամավորին. նա դիմել է ոստիկանություն

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ հեծանիվով փորձել են իրեն «վրաերթի ենթարկել»։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 11-ին, ժամը 17։00-ի սահմաններում, ինչի մասին պատգամավորը հայտնել է ոստիկանությանը։

Հարցին, թե արդյոք կարծում է, որ միտումնավոր է եղել՝ պատգամավորը պատասխանել է. «Դիմել եմ ոստիկանություն, ոստիկանությունն այդ հարցերի պատասխանները պետք է տա։ Հետաքննության շահերից ելնելով չեմ կարող հարցերի պատասխանել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին