▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց Ալիևին տեսա, միանգամից՝ դավայ, դավադրությու՞ ն ենք անում․Փաշինյանը խոսեց Հայրապետովի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի ազատմանը։

«Վերջերս սեփական դիմումի համաձայն, բայց իմ որոշմամբ աշխատանքից ազատվեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը։

Եվ ուրեմն այդ պաշտոնանկության վերաբերյալ ինչ-որ ժամանակ շրջանառության մեջ դրվեց մի թեզ, որով ասվում էր՝ քանի որ Դուշանբեում Ալիևը և Փաշինյանը վերելակով որ բարձրացել են, այդ վերելակի մեջ դավադիր պայմանավորվածություններ են եղել և քանի որ Գրիգորի Հայրապետովն է 3-րդ մարդը, որ ներկա է եղել, լսել է այդ դավադրության մասին, իրեն դրա համար աշխատանքից ազատել են»,-նշեց նա։

Վարչապետը պնդեց՝ եթե նույնիսկ դավադրության մասին Հայրապետովը լսած լիներ, ապա նրան պետք է չազատեր, այլ պահեր զինվորական ենթակայության տակ․ «Եկեք քննենք այդ թեզը։ Պատկերացրեք՝ եթե կա դավադրություն, պատկերացրեք՝ ես այնքան ապաշնորհ ու անխելք դավադիր եմ, որ Ալիևի հետ առաջին շփման ժամանակ դավադրության մեջ եմ ներքաշվում, ու դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա և Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ։ Դուք հասկանո՞ւմ եք սա։

Մարդ, որի հետ անձամբ շփվել եմ 4 ամիս։ Հասկանում եք չէ՞՝ լավագույն պայմանը, որ հենց Ալիևին տեսա, միանգամից՝ դավայ, դավադրությունն ի՞նչ ենք անում, ու դա անում ենք Գրիգորի Հայրապետովի ներկայությամբ։ Բայց եթե նույնսիկ էս ա, դրանից հետո ես նրան պետք է ոչ թե պաշտոնից ազատեի, այլ պինդ պահեի, որովհետև ինքը երբ զինվորական ենթակայության ներքո է, նրա լռությունն ինչ-որ ձևով կարող եմ ապահովել, իսկ երբ ազատ մարդ է, կարող է երբ ուզի, որտեղ ուզի, խոսի»։

Փաշինյանը շեշտեց՝ այս օրինակով ցանկանում է ցույց տալ հակաքարոզչության մակարդակը․ «Ուզում եմ ցույց տամ հակաքարոզչության մակարդակը, որոնց վրա ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ միլիոններ են ծախսվում»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին