Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«ՀՀ իրավապահ մարմինները գործում են տարածքային «դրուժիննիկների» միջոցով։ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար՝ ձերբակալված Լուսինե Ավետյանի դեմ վկայելու համար համագյուղացի ամուսիններին ուղղորդելն ու նույն նպատակով Երևան տեղափոխելը հանձնարարվել է համայնքի՝ մականունավոր և կասկածելի անցյալ ունեցող մի խանութպանի, ով հենց այս պահին հարկադրաբար «բերման է ենթարկում» մարդկանց։ Ոմանց դեռ թվում է, թե ապրում ենք 19-րդ դարում…»։


