▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հենց այս պահին «քիմմաքրման» է ենթարկվում Ղազանչեցոցը»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը.

«Ղազանչեցոցի պատերից մաքրում են հայկականության հետքերը
Մինչ հայ քաղաքական կուտոկը զբաղված է Երևան-Ստամբուլ չվերթի էմոցիոնալ շոկաթերապիայով, Ադրբեջանում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է, ինչպես հայտարարել է
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը՝ «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու գործով»։
Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական գրառումները կրոնական վայրերի այն ​​տարածքում, որոնք օկուպացվել են 2020թ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ։
Ըստ Անար Քարիմովի՝ «Այդ եկեղեցիներն ի սկզբանե եղել են Կովկասյան Ալբանիայի ժառանգություն»։
Եվ ինչպես ինձ փոխանցեցին Ֆրանսիայի խորհրդարանի իմ գործընկերները՝ ադրբեջանական վանդալներն արդեն իսկ բազմաթիվ գրառումներ մաքրել են Ադրբեջանի օկուպացիայի տակ անցած հայկական եկեղեցիների և սրբավայրերի վրայից։ Հենց այս պահին հետևողական «քիմմաքրման» է ենթարկվում նաև Ղազանչեցոցը։
Եվ քանի որ հայաստանյան քաղաքական ուժերը, բոլորը միասին, գտնվում են «աուտիկ ստուպորի» մեջ, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման դեմ աղմուկ է բարձրացրել Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն, ով կոչ է արել ՅՈւՆԵՍԿՕ-ին և համաշխարհային մշակութային ժառանգությամբ զբաղվով մյուս կառույցներին՝ անհապաղ այցելել Արցախի օկուպացված տարածքներ և կանխել մշակութային այս անդառնալի վանդալիզմը։
Մի րոպե անգամ չկասկածեք, որ ընդամենը մի քանի ամիս անց հայկականության ոչ մի հետք այլևս չի լինելու թուրքի կողմից օկուպացված մեր տարածքներում։
Ու ինչպես հիմա ենք մենք հին ալբոմների մեջ փնտրում Ջուղայի խաչքարերի նկարները, որոնք որպես «военный полигон»-ի թիրախներ ոչնչացվեցին, մի քանի ամիս անց ականատեսների հուշերում է միայն մնալու Արցախի եկեղեցիների հայկականությունը։
Ու քանի դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել՝ անհապաղ պիտի արձագանքի Կաթողիկոսն ու միջազգային բոլոր հաթակների թիվ 1 օրակարգը պիտի դարձնենք 21-րդ դարի այս վանդալիզմը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին