▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում, շարունակելով Ադրբեջանի նախագահի կողմից պարտավորությունների չկատարման թեման, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ադրբեջանի նախագահն ինքն է դրժել 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Շառլ Միշելի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել: Ըստ այդմ՝ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքներն ու արձանագրել, որ այն գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան: Մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այս պարտավորությունն ամրագրող փաստաթղթի ստորագրումից: Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից, ու ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը: Խոսքն այն պայմանավորվածության մասին է, որի վերաբերյալ ֆբ-յան իմ էջում գրառում եմ արել ու Կառավարության նիստում հայտարարություն հնչեցրել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին