Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր էջում գրում է. «2021 թ. մայիսին, երբ Էրդողանը տիկնոջ հետ առաջին անգամ եկել էր գրավված Շուշի, Ալիևների զույգի հետ զրույցով էին բռնվել ավտոբուսում:
Հենց այդտեղ Էրդողանի կին Էմինեն առաջարկեց հայ ռազմագերիներին չհանձնել Հայաստանին, այլ աստիճանաբար (իր բառերով` «կամաց-կամաց») փոխանակել` Հայաստանից տարբեր զիջումներ կորզելով:
Դա բացահայտ ռասիզմ ու հակահայկական քաղաքականության դրսևորում էր:
Երեկվա գրքով ստորացումից հետո հրապարակվել է նաև ՀՀ դե-ֆակտո վարչապետի տիկնոջ նկարը Էրդողանի կնոջ հետ` երջանիկ ու հիացած:
Չկա ոչ միայն իրավական, այլև բարոյական արդարացում»: