Դիտեք նաև՝
Լրագրող Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչո՞ւ է Գյումրիում վերակենդանացվել Վարդան Ղուկասյանը
Գյումրին հարստահարած, Քոչարյանի ժամանակների Լուժկով համբավ ստացած Վարդան Ղուկասյանը առաջադրվել է Գյումրու քաղաքապետի թեկնածու։
Ինչո՞ւ է նա հատուկ բերվել։ Հիշում եք 2021թ. Քոչարյանով վախացնելու տեխնոլոգիայով ինչպես Փաշինյանը հավաքեց չեզոքների կամ չկողմնորոշվածների ձայնը։ Հիմա նույն մեթոդը կիրառվում է Գյումրիում։ Ընտրվել է ամենահակակրանք առաջացնող կերպարը Քոչարյանի ժամանակներից՝ (նախկիններին) մարմնավորող։ Կրկին խաղարկվելու է «նախկինների վերադարձի» չարչրկված քարոզչությունը։ Փաշինյանը որ ուժայինների ճնշումներով հեռացրեց Բալասանյանին ու նրա դաշինքը, դուրս մղեց նրանց քաղաքականությունից, կարող էր նույն մեթոդներով շատ հանգիստ փակել Վարդան Ղուկասյանի ճանապարհը։ Բայց դա չի արվել, հակառակը հիմնավոր կասկածներ ունեմ, որ հենց իշխանությունն էլ նրան «վերակենդանացրել է», որովհետեւ քաղաքականության մեջ ու հայկական քաղաքական դաշտում եթե եթե ինչ-որ բան չես զսպում՝ ուրեմն աջակցում ես դրան։ Կրկին շեշտ է դրվում էմոցիոնալ, ատելության ու վախի վրա հիմնված ընտրություններ անելու վրա։ Գյումրեցիներին փորձելու են մանիպուլացնել, մոլորեցնել , խաղալ նրանց էմոցիաների հետ, նախկիններով վախեցնել։
Այս իշխանությունները նախորդիվ պարտվել են բոլոր խոշոր քաղաքներում, ձերբակալել կամ հեռացրել են բոլոր հաղթած համայնքապետերին, կուլիսային իշխանափոխություն արել բոլորում՝ այդ ամենը ժողովրդավարության ու արդարության ճիչերի ներքո»։