▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց օրենքն այդ իրավունքը տա, ես առաջինը կնստեմ բուլդուզեր՝ քանդելու. Մարությանը՝ Մաշտոցի պուրակում նոր կառուցապատման մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Երևանի Մաշտոցի պուրակում սրճարան կառուցելու հարցին, որը վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում:

 «Իմ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ եղել է եւ ուղղված է եղել մեր քաղաքը ազատելու տարբեր տիպի անօրինական շինարարություններից եւ ավելի կանաչ դարձնելու: Այդպես եղել է մինչեւ այժմ եւ այդպես էլ շարունակվելու է, քանի որ ես ինքս էլ այդպես եմ մտածում: Ես գտնում եմ, որ Երևանն ավելի կանաչ պետք է լինի, քան այժմ է: Արդեն շատ մեծ քայլեր են արվել այդ ուղղությամբ եւ դուք տեղեկանում եք: Մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակ եւ դրանք առաջ եմ տանում եւ ամրագրում եմ: Դուք գիտեք, որ այն տաղավարները, որ պետք է կառուցվեին, ուղղակի հանրային ճնշմամբ թույլ չտվեցին, որ պարոն Մարգարյանը կառուցի: Այնտեղ կար մի սրճարան, որն ուներ 275 քմ սեփական տարածք, որն անձեռնմխելի է եւ 17 քմ որպես սեփականություն՝ կրկին կադաստրում գրանցված սեփականություն: Եվ դա իր սեփականությունն է ընդմիշտ եւ մենք բան չենք կարող անել այդ մասով», – նշեց նա: Մարությանի խոսքով`իր համար գերակա է Երևանի բնապահպանությունը և, եթե օրենքը հնարավորություն տա, առաջինը ինքը կնստի բուլդոզեր կոչվածը:

Հայկ Մարության ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին