▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմա» գրեթե կայացած է

Ինչպես հայտնում է իտալական Calciomercato-ն, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմա» գրեթե կայացած էՄխիթարյանն արդեն Հռոմի ճանապարհին է, որտեղ ժամեր անց բուժզննում կանցնի:

Նա հռոմեական ակումբ կտեղափոխվի վարձակալությամբ՝ հետագա գնման հնարավորությամբ: Բրիտանական պարբերականները նշում են, որ նրա տեղափոխությունը «Ռոմայի» սպորտային տնօրենի նախաձեռնությունն է:

Հիշեցնենք, որ 30-ամյա Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի հունվարից հանդես է գալիս «Արսենալի» կազմում: Մասնացկել է 59 հանդիպման, խփել 9 գոլ:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին