▲ Դեպի վեր

Ուրբաթ, 19.09.2025 lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Չելսիի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, հաղորդում է ակումբի կայքը:

 

 

«Արսենալի» հայտարարությունում նշված է, որ այդ հարցը քննարկվել է Հայաստանի հավաքականի ավագի եւ նրա ընտանիքի հետ:

«Մենք հիասթափված ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Հենրիխը լինի թիմի կազմում, սակայն ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի հետ քննարկումներից հետո եկանք կոլեկտիվ համաձայնության, որը նա չի մեկնի թիմի հետ:

 

 

 

 

 

 

 

Մենք նամակ ենք գրել ՈւԵՖԱ-ին՝ հայտնելով խորին մտահոգություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հենրիխն առանցքային խաղացող էր եզրափակիչի ճանապարհին, այնպես որ դա մեծ կորուստ է թիմային առումով:

Մենք հիասթափված ենք, որ այդպիսի խաղացողն այսպիսի հանգամանքներում բաց կթողնի եվրագավաթների եզրափակիչը, ինչը հազվադեպ է տեղի ունենում ֆուտբոլիստի կարիերայում: Մխիթարյանը կշարունակի մասնակցել մարզումներին մինչեւ Բաքու մեկնելը»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին