Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր՝ 2022 թվականի մարտի 3-ի հայտարարության համաձայն լքեց Հայաստանը, չի եկել անգամ պետական պարգև ստանալու: Իշխանությունները չեն կարողացել նրան Հայաստան բերել:
ԱրմԼուր-ն է գրում՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներից ստացված լուրը։
«Այսպիսով, հաջողակ և հայրենասեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է գալ Հայաստան ու մասնակցել 2024 թվականի ՀՀ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը: Ֆուտբոլիստը, հիշեցնենք՝ երկու տարի առաջ հայտարարեց, որ Հայաստանի ազգային հավաքականում ավարտում է կարիերան` հեռանալով Հայաստանից, քանի որ ո՛չ Մխիթարյանի, ո՛չ նրա մոր` Մարինա Թաշչյանի նկատմամբ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու նրա թիմակիցները լավ վերաբերմունք չցուցաբերեցին` հեռացնելով անգամ ՀՖՖ գործկոմից:
Եւ այսքանից հետո Հենրիխ Մխիթարյանը փաստացի մերժել է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը` չգալով և անգամ ներկայացուցիչ չուղարկելով, որ իր փոխարեն ստանա պետական պարգևը:
Մենք այս մասին փաստող նաեւ կադրեր գտանք հենց պաշտոնական հաղորդագրության մեջ: Կառավարության պաշտոնական հոլովակում ասվում է, որ Մխիթարյանը լավագույնն է հռչակվել առցանց քվեարկությամբ, սակայն գործադիրը փաստացի չի կարողացել գտնել նրան, խնդրել, համոզել, որ գա Հայաստան:
Արդյունքում, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չի ունեցել պահանջված ֆուտբոլիստին հանձնել պարգևը»,-գրում է սկզբնաղբյուրը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։