Հենրիխ Մխիթարյանն այսօր այցելել է «Փյունիկի» մարզադպրոց, որտեղից սկսվել է նրա ֆուտբոլային ճանապարհը
«Փյունիկի» համար արդեն խորհրդանիշ դարձած «Փառքի ծառի» մոտ Հենրիխ Մխիթարյանը թողեց իր ձեռքի և ոտքի հետքերը։ Հենրիխ Մխիթարյանը, «Փյունիկի» ներկայացուցիչները և միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին՝ նրա հոր, Համլետ Մխիթարյանի հիշատակին։
Սա յուրահատուկ վերադարձ է այն վայր, որտեղից ամեն ինչ սկսվել է։ Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ակումբ է մտել 1995 թվականին, իսկ 2006-ին՝ ընդամենը 17 տարեկանում իր դեբյուտն է նշել մեծահասակների թիմում։ 2009 թվականը եղել է նրա վերջին մրցաշրջանը ակումբում, որտեղ 10 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։ «Փյունիկ»-ի կազմում անցկացրած տարիներին նա չորս անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, երկու անգամ նվաճել Սուպերգավաթը և մեկ անգամ՝ Հայաստանի գավաթը։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։


