Միլանի «Ինտերը» 20-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ Ա Սերիայի 33-րդ տուրում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը մրցեց երկրորդ տեղում ընթացող «Միլանի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
«Ինտերից» աչքի ընկան իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։
«Ինտերի» մեկնարկային կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ Իտալիայի չեմպիոն առաջին հայաստանցի ֆուտբոլիստը։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ դարձել է նաեւ Իտալիայի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։