«Հեռաբժշկությունը գործողության մեջ։
Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բժիշկները խորհրդատվություն են տրամադրում իրենց գործընկերոջը Նոյեմբերյանի ԲԿ-ից։
Նման սարքավորումներով այս պահին հագեցած են Թալինի, Ստեփանավանի, Սպիտակի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Մարտունու և Կապանի ԲԿ-ները մարզերում և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Աստվածամայր, Արմենիա և Վերարտադրողական առողջության և պերինատոլոգիայի բժշկական կենտրոնները Երևան քաղաքում։

Առողջապահության նախարարությունը աշխատանքներ է կատարել այս համակարգը գործարկելու համար և այն այս պահին լիովին պատրաստ է կիրառման համար։ Դրա շնորհիվ մարզային բժշկական կենտրոնները հնարավորություն կունենա ավելի որակյալ բուժօգնություն մատուցել իրենց պացիենտներին»,-գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ տարածելով տեսանյութ։


