▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռանալն ավելի ճիշտ է, քան մնալ ու մշտապես հայտնվել հարվածների ներքո...

Ես, որ շատ հաճախ եմ քննադատում վարչապետ Տիգրան Սարգսյանին և նրան համարում Հայաստանի նորանկախ պետության պատմության մեջ ամենախայտառակ վարչապետը, իհարկե, ,,երջանկահիշատակ,, Խոսրով Հարությունյանից հետո, սկսեցի խղճալ նրան, քանի որ նա հայտնվել է ,,երկու քարի,, արանքում...

Իր անձնական ամբիցիաները, հարստանալու անհագ մոլուցքը, ինչ-որ տեղ նաև՝ երկրի երրորդ դեմքին անհարիր կեցվածքը միախառնվել են այն պատվերներին, որոնք նա պարտավոր է կատարել՝ դառնալով վարչակարգի պատանդն ու թիրախը...

Այսօր հենց Տիգրան Սարգսյանն է հայտնվել հարվածների կիզակետում, երբ, համաձայն մեր Սահմանադրության, գործադիր իշխանության գլուխը երկրի նախագահն է, երբ ոչ մի վարչապետ չի կարող անել իր ցանկացածը, եթե նա չունենա նախագահի հովանավորությունը...
Ուրեմն, հանուն սեփական հեղինակության և հանուն մեր երկրի ու հայաստանցիների ապահովության, իսկապես պիտի Տիգրան Սարգսյանը տղամարդավարի շրխկացնի դռներն ու հեռանա... Դա ավելի ճիշտ է, քան մնալ ու մշտապես հայտնվել հարվածների ներքո...

 

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին