▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք ա, էլի, հերթափոխով ուտում եք էս երկիրը. Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանը գրել է.

«Անելանելի տգետ ու մեծամիտ ՀՀ Կառավարություն, «տուրիզմ զարգացնելուց» առաջ գյուղերի խմելու ջրի հարց լուծեք, Սևանի կանաչման դեմն առեք, մի հատ գնացեք, պտտվեք երկրի օբեկտներով, լսեք թե ինչ ոռնոց-վայնասուն են լսում երկրի մշակույթին ծանոթացող օտարերկրացիները ու մի պատով գլուխներդ տվեք, որ թուրք-ադրբեջանական մուղամը մաքրվի էս երկրից, թուրքից, ադրբեջանցուց բողոքում եք, որ պղծում են հայկական պատմական հուշարձաններն ու եկեղեցիները, գնացեք ՀՀ տարածքով մեկ 10-յակ անգմբեթ մնացած եկեղեցիները վերակարգեք, գմբեթ կանգնեցրեք, սահմանները ամրացրեք, գիտությունը զարգացրեք, կրթություն ապահովեք, որ ամեն երկրորդը երկրից չգնա գիտելիք ստանալու ու այլևս չվերադառնա, որովհետեւ էս երկրում իրա գիտելիքը չի կարա ռեալիզացնի, գործ արեք, հետո նոր լոլոներ պատմեք տուրիզմի ու միլիոն դոլարների ներհոսքերի մասին այ դիլետանտներ:
Էս էլ արտաքին բարդ քաղաքականություն չի, էս էլ կռուտիտի տեղ չունի, էս էլ ոչ մեկ ձեզ դրսից չի ստիպել ու փակուղու առաջ կանգնեցրել, հերիք ա, էլի, հերթափոխով ուտում ու ուտում եք էս երկիրը:
Թե բա՝ առաջին քրիստոնյա ազգ,
Թե բա՝ Հիսուսի արձան,
Թե բա՝ տուրիզմ...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին