▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք չի՞ խաբես, արա. սիսիանցին՝ Փաշինյանին

 

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Սիսիան քաղաքում։

Թաղամասերից մեկում նրան դիմավորել են մի խումբ քաղաքացիներ։ Նրանք վանկարկում էին «Նիկոլ վարչապետ» և ծափահարում նրան։

Փաշինյանը խնդրել է չծափահարել, քանի որ ՀՀ-ում եռօրյա սուգ է․

«Ժողովո՛ւրդ, պետք չեն էլի ծափերը էսօր, սգի օր ա»,- ասել է նա։

Նա սիսիանցիների հետ հանդիպմանը պարզաբանել է Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակը։

«Էսօր շատ ա խոսվում, թե էն, ինչը տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, դա Սյունիքը հանձնելու պրոցես ա և այլն։ Իրականում ուղիղ հակառակն ա»,- ասել է Փաշինյանը։

/filemanager/uploads/2020/12/week-3/Nikol_Pashinyan.jpg

Ընդհատելով Փաշինյանի խոսքը՝ սիսիանցիներից մեկն արձագանքել է․

«Հերիք չի՞ խաբես, արա»։

Տեղում հավաքվածները սկսել են աղմկել՝ լռեցնելու համար քաղաքացուն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին