▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է հերթական քաղաքական կապիկությամբ զբաղվես. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Աոսուրդ է, երբ 120.000 արցախայերին ու Եռաբլուր ուրացողն Արցախի անվտանգությունից է խոսում։
Երբ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեմ «հայրենասիրական» ճառեր եք ասում, հիշեք՝ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ նախագահները 2009-2013թթ. 5 հայտարարություններով ճանաչել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
Նույնիսկ աղետալի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Արցախը նշված չէ որպես Ադրբեջանի մաս։
Ավելին. այդ հայտարարության մեջ 4 անգամ Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես առանձին միավոր։
Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ հետագայում դա արեց Բրյուսելում, Ռեկյավիկում, Մոսկվայում և Երևանում/մի քանի անգամ/:
Ու այսքանից հետո Նիկոլը չի ամաչում ու մի հատ էլ Լաչինի միջանցքից ու Արցախի անվտանգությունից է խոսում։
Աբսուրդ է, երբ 120.000 արցախահայերին ու Եռաբլուր ուրացողն Արցախից է խոսում։
Փաշինյան, եթե դու Արցախն ու Լաչինն էլ հետը ճանաչում ես Ադրբեջանի մաս, քո ի՞նչ գործ Ալիևն իր «ներքին խնդիրներն» ինչպե՞ս կլուծի։
Դու ո՞վ ես։
Ոչ ՄԱԿ ես, ոչ ԵԱՀԿ ես, ոչ Կարմիր խաչ ես։
Հերիք, բոլ է հերթական քաղաքական կապիկությամբ զբաղվես։
Դու Արցախն Ադրբեջանին հանձնած կապիտուլյանտ դավաճան ես»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին