▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերիք է պատերազմով շանտաժ անեք ու վախեցնեք». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/Eduard_Sharmazanov.jpg

«Կապիտուլյանտնե՛ր, հերիք է պատերազմով շանտաժ անեք ու վախեցնեք։ Պատերազմը բերել եք դուք։ Պարտությունը բերել եք դուք։ Հարյուրավոր բնակավայրեր թշնամուն տվել եք դուք։ Հազարավոր նահատակների, անհետ կորածների, վիրավորների ու գերիների պատճառ դարձել եք դուք։ Բանակը փաստացի քանդել եք դուք։ Եկեղեցու հետ կռիվ եք տալիս դուք։ Հայաստանի 41 քառ/կմ փաստացի տվել եք դուք։ Ադրբեջանի ու Թուրքիայի «մուղամի տակ պարում եք» դուք։ Չհամարձակվեք պետության անուն տալ։ Դուք և հայոց պետականությունն անհամատեղելի եք։

Ձեր իշխանության մնալը նշանակում է Հայաստանի պետականության կործանում։

Հետևաբար, դուք պետք է հեռանաք՝ խաղաղ և անցնցում»։
 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին