ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աբգարս ու տղերքը զոհվել են հայրենիքի սահմանները՝ հայրենիքը պաշտպանելիս։ Զոհվել են հայրենիքի համար և ոչ թե տխմար, դատարկ ու ստի վրա հիմնված ելույթներ ու քննարկումներ սկիզբ դնելու համար։
Նահատակ, սուրբ մեր տղերքի անունն այլևս չտաք։ Մի շահարկեք զոհերի անունները։ Եվ սա ասում եմ բոլոր նրանց, որոնց համար մեր սուրբ տղերքը միջոց են միայն կեղտոտ նպատակներ իրականացնելու համար։ Դուք դրա իրավունքը չունեք։ Ու վերջ տվեք ստի ու կեղծիքի տարածմանը։
Եվ իրոք, հերիք է խաբենք ու խաբենք, ստենք ու ստենք։ Հերիք է մնալ այս անտրամաբանական անհեթեության մեջ»։
Դիտեք նաև՝