▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերմինե Նաղդալյանի ՍՊԸ-ի կողմից ճանապարհ կառուցելու արդյունքում հափշտակվել է 21 մլն դրամ. հարուցվել է քրգործ

Արագածոտնի մարզի Քուչակ և Եղիպատրուշ գյուղերը կապող ճանապարհի հիմնանորոգման արդյունքում պետությունից հափշտակվել է ավելի քան 21 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազությունից:

Նշված գյուղերը միացնող ճանապարհը հիմնանորոգվել է Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի բուատ» ՍՊ ընկերության կողմից, սակայն հիմնանորոգումից մեկ տարի անց ճանապարհը սկսել է քանդվել:

/filemanager/uploads/Hermine_Naxdalyan.jpg

Այս մասին գրում է «Հետքը»2017թ. դեկտեմբերին նշված ճանապարհահատվածը հանձնվել է պատվիրատուին՝ շահագործման, սակայն ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ ճանապարհի կառուցման արդյունքում թույլ են տրվել պայմանագրով նախատեսված նորմատիվների խախտումներ, ինչի արդյուքնում պետությունից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 21մլն ՀՀ դրամ գումար: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ընդունվել վարույթ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին