▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերքումը տեսնելուց հետո ինձ հետ կապվել է զոհված զինծառայողի հայրը». Հասմիկ Մարտիրոսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը, անդրադառնալով ՊԲ հերքմանը, գրել է. «Պաշտպանության բանակը հերքել է իմ հրապարակումը և հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ աղերս չունի: Հերքումը տեսնելուց հետո ինձ հետ կապվել է զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։ Անդրանիկը խնդրեց իր խոսքերն առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ «Մարտի 6-ին գիշերը՝ ժամը 23։30-ին, Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են իմ հետ։ Եկել է մի հատ անծանոթ մարդ։ Ասել ա, որ իրանց սպաներից ա, վկայական ենք պահանջել, վկայական ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ: Տուն գալու առաջարկ չի եղել։ Տարել եմ գերեզմանոց ու ասել եմ՝ դու սպա չես ու ինչ, որ բերել ես թող երեխու գերեզմանոցում, գնա»։

Դուք ասում եք, որ սպա է եղել: Ծնողը, ում փոխանցվել ա մեդալ, ասում ա՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով ա իրեն փոխանցողը։ Կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպես պարգևների հանձնման արարողակարգի բաղադրի՞չ է: Ապշեցուցիչ է ուղղակի, որ 44 օր մարդկանցից ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողներին ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց զորակցության ու աջակցության համար։ Նաև լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան ու տարածեցին տեղեկություն»:

Կարդացեք նաև՝ Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին