Կառավարությունը ուզում է ռազմական դրության ժամանակ արտակարգ իրավունքներ։ Ուզում են ինտերնետը փակել, կայքեր բլոկել, մամուլից սարքեր կալանել ու լիքը ուրիշ բան։
Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ու դրա հետ կապված իր նկատառումները ներկայացրել. «1. հերթական անգամ կարեւոր օրինագիծ է դաշտ բերվում առանց նախապես քաղհասարակությաննհետ քննարկելու ( ես որ տեղյակ չեմ, որ նման քննարկումներ եղել են)։ Ասում են, edraft ենք դնում, էդ էլ ձեզ քննարկում։ Բայց դե տենց չի էլի
2. Չկա հստակ մարմին, որը զբաղվելու է գրաքննության, արգելափակումներով։ Եթե չկա պատասխանատու, ապա չկա պատասխանատվություն։ Հետո խաղաղ պայմաններում չես էլ գտնի, թե ով է չարաշահումներ արել։
3. Չարաշահումներ հեշտ կլինեն, քանի որ ամեն բան շատ ընդհանուր եւ անորոշ է գրված։ Ով է որոշելու, ինչ սկզբունքով, որ պահին է լինելու արգելափակումը։
Օրինակ, գրված է, որ մամուլը պետք ա բացառապես ռազմահայրենասիրական բովանդակություն տա։ Էդ որն ա? Աստեղային պատերազմները, Ռոբին Հուդը դրա տակ ընկնում են, թե ցուցադրեցին կփակեն?
Կամ, տպագրիչ սարքերը կարող են կալանավորվել։ Տներով ման են գալու, պրինտերները արգրավեն?
Ով եւ ոնց է որոշելու, որ կոնկրետ հարթակը պետք ա արգելափակվի։ Որոշման տերն ով ա? Այստեղ ուզում եմ նշել, որ հենց հիմա ՀՀ տարածքում արգելափակված են ադրբեջանական լրատվականներ։ Դրանց հերն էլ անիծած։ Բայց արգելափակումը արվում է հիմա ապօրինի։ Եվ հասկանալի չէ, թե ով է դա անում։ Եվ ինչ մեխանիզմներ են գործում»,-գրել է նա։