Արսեն Ղուկասյանը, որը փնտրում է պատերազմի ժամանակ անհետ կորած եղբորը և եղբոր որդուն, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ հայկական կողմից անհետ կորած զինծառայողներին փնտրելու համար որոնողական խմբին հետ են ուղարկել, քանի որ մառախուղ է եղել, իսկ աճյունները փնտրողներից դեռ տեղեկություններ չկան:

Նա նաև հայտնել է, որ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներից մեկի արդյունքում իրեն հանդիպել են ոստիկանության աշխատակիցներ և տվել են զեկուցագիր գրել. «Դեկտեմբերի 16-ի՝ ջղայնացած լայվիցս հետո ոստիկանությունից արդեն հետաքրքրվում են, վարույթ ա գնում արդեն: Հետաքննիչը միամիտ-միամիտ եկել ա իմ գրանցման հասցեով՝ իմ եղբոր տունը: Քննիչը հետո ինձ հետ կապ հաստատեց, հանդիպեցինք: Ապրե՛ն իրենք. շատ օպերատիվ, լավ հավեսով արագ աշխատում են: Մալադեց, տղե՛րք: Բացատրագիրն արդեն գրել, տվել եմ, էդ էլ արդեն թող իրենք որոշեն, թե ոնց կվարվեն: Ես մտածելու, վախենալու բան չունեմ, ինչ ասել եմ՝ տեր եմ»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Դիտեք նաև՝


