▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հետաքրքրական է, որ վատ տեսանելիության պայմաններում ադրբեջանական զինծառայողները չեն անհետանում»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առավոտյան անդրադարձել էի շուրջ 40 օր առաջ հայ-ադրբեջանական սահմանագծին անհետ կորած 2 հայ զինծառայողների ճակատագրին, որից մի քանի ժամ անց, ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց ևս մեկ զինծառայողի անհետանալու փաստի մասին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։
Հետաքրքրական է, որ նույն եղանակային կամ վատ տեսանելիության պայմաններում ադրբեջանական զինծառայողները նույն այդ տեղանքում չեն անհետանում կամ գերեվարվում՝ սահմանագծի հայկական հատվածում չեն հայտնվում:
Իշխանության տոտալ բացակայության ու անտարբերության պայմաններում, ցավոք, ինչպես այսպիսի, այնպես էլ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով գրանցվող միջադեպերի թիվն աճելու է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին