▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը ներկայացել է բաժին

armtimes.com-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը՝ Անի Լեւոնի Սարգսյանը, որը հուլիսից հետախուզման մեջ էր գտնվում, սեպտեմբերի 1-ին ներկայացել է ՀՀ հատուկ քննչական ծռայություն:

Նույն այդ տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ՝ ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Անի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

 

 

 

 

Սույն գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Այս գործով հետախուզվում է նաեւ Լեւոն Սարգսյանը եւ նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Լեւոն Սարգսյանի նկատմամբ՝ կալանավորումը: Նրանք նույնպես որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ ՔՕ 310.1 հոդվածով եւ ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Սերժ Սարգսյանի եղբորը և եղբորորդուն պատկանող ՍՊԸ գործով պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. խափանման միջոցը՝ կալանավորում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին