2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։
«Ես չգիտեմ՝ որ մի հիմարն ա նման բաներ գցում, տարածում: Սաղ կյանքս մաքուր եմ ապրել, բայց էս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու, և ինքս պահանջում եմ նման տարածումների համար կեղծ դիմել շատ վատ քայլերի: Ինչ ասես՝ անում ե, շատերը չեք հետախուզում, մաքուր մարդկա՞նց վրա եք հիմա էլ հասել: Ամոթ ա, Աստծուց վախեցեք »,- ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոն Շահգելդյանը՝ անդադառնալով համացանցում տարածված այն տեղեկությանը, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել :
Սոնան ավելի ուշ մեկ այլ գրառմամ էլ է հանդես եկել.
«Էդ որ գրում եք, գոռում եք Նիկոլ: Էդ ես ե՞րբ եմ գոռացել, Նիկոլ: Ես ինքս եղել եմ միշտ ժողովրդիս կողքին, միշտ ու հիմա զինվորիս կողքին, դուք ի՞նչ եք արել: Իսկ օրենքն ի՞նչ կապ ունի, ով ի՞նչ է գոռացել: Սխալ բաներ են գրում, տարածում, ես ինքս կհարթեմ, անհոգ մնացեք ու էդքան չար տականք մի եղեք, ամոթ ա լիքը, ավելի կարևոր հարցեր կան, ես կյանքում ոչ մեկի կողմից էլ չեմ եղել, հետև չեմ մտել, երբեք ես ինքս ուզել եմ ամեն ինչ լավ լինի, սաղս էլ գիտենք ինչ էր կատարվում մեր երկրում, գոնե գիտեք, Աստծուց վախեցեք, գոնե ես միշտ եմ մաքուր եղել միշտ, խի՞ որ հետև չեմ մտնում: Էսօր մեկի հետ, մյուս օրը մեկի հետ, ոնց լավ լինի իմ համար ապրեմ, խի՞ որ ժողովուրդը ինձ հարգում, սիրում ա, դրա համար եք վառվել. Սաղին հատ-հատ դատի եմ տալու»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝