▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն

Մահացել է Մեծ Մասրիկի հրետակոծությունից վիրավորված 52-ամյա բնակիչը. Գնել Սանոսյան

Հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը հետ են շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի. . .

Հայկական կողմն ունի ևս 26 զոհ. ՊԲ-ն հրապարակել է անունները

Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում տեղակայմանը

Կազմել եմ իմ ջոկատը և հիմա իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են կարևոր դիրքեր.Սուրիկ Խաչատրյան

Փաստ է, որ Սումգայիթում, ապա ԼՂ-ում դաժան հանցագործություններ կատարվեցին հայ ժողովրդի դեմ․ Պուտին

Վլադիմիր Պուտինը խոսել է Ղրիմի և Արցախի կարգավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով․Վլադիմիր Պուտին

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթարը». ՊԲ

«Իրանը մեծ թվով զինտեխնիկա է մոտեցնում սահմանին». Աշոտ Սարգսյան

ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր եւ Ջիվանի գյուղերի մատույցներում.. . .

«Դուք անգամ մատ չեք շարժել»․ Թանկյանը դիմել է ԱՄՆ-ի առաջնորդներին

Մոսկվան շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության գոտում արյունահեղությունը. . .

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

«Իմ պապան դեմք ա» շարքից․ Գևորգ Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել

Մոսկվայի շրջանում ահաբեկչություն է կանխվել

Հայկական կողմն ունի ևս 40 զոհ. ՊԲ-ն հրապարակել է անունները

Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ամուսնական զույգի հետ . . .

Ինչպե՞ս է թշնամին թաքցնում իր կորուստները

Արցախյան օրակարգ. Աստված և պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում

Մենք դեռ համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Պեսկով

Ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի. . .

Անդրանիկ Փիլոյանին շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի կոչում

Երկաթի պես կանգնած են մեր տղաները. Պարգև սրբազան

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչ և վերջ ու դա եղավ քո կյանքի գնով, Ալեն․ Աննա Հակոբյան

Եվրոմիությունը Վրաստանին հանել է անվտանգ երկրների ցանկից

Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում

Մեր տղերքի վճռորոշ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել՝ թողնելով զոհեր ու զրահատեխնիկա

Կոչ ենք անում ըմբռնում ցուցաբերել և չխոչընդոտել արդեն իսկ Թուրքիայից ներկրված ապրանքների. . .

Մեծ գործ է կատարվում, հպարտ եմ, որ հայ եմ․ Արծրուն Հովհաննիսյանի ուղիղ եթերը

Ադրբեջանական տեսանյութից հայտնի Ազնիվն, իսկապես, գերեվարվել է. ԱԱԾ-ն հաստատում է

Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական. . .

Իմ վիրավոր հերոսը հասավ ինձ. մենք հաղթելու ենք և վերջ. Ալինա Մարտիրոսյան

Արայիկ Հարությունյանի տեսաուղերձ-կոչն առաջնագծից

Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ` նոր շարժման՝ #50PLUS-ի մասին

Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը

Ծննդյանս օրվա լավագույն նվերը . Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ. . .

Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին փոխարինում է պետք, եկեք. Արթուր Վանեցյան

Պետք է Վրաստանին բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր և. . .

Տղամարդու նման մի անգամ կանգնեք, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն

1 օրում կորոնավիրուսի 2306 նոր դեպք է հաստատվել

Թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը. ՊԲ-ի նոր տեսանյութը

Կոչ եմ անում ինձ հետ զինվորագրվել. Արագածոտնի մարզպետ

Արծրուն Հովհաննիսյանն՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

Աննա Հակոբյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը

«Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի». Արթուր Ութմազյան

Երևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի Հայկ Մարությանը

Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարացվել է

ՀՀ տարածքում գործող բոլոր համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերին այս տարի ևս հնարավորություն է ընձեռվում մասնակցել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին (Faculty Research Funding), որն իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։

Ծրագիրը միտված է ֆինանսավորում և համակարգված օժանդակություն տրամադրել տարբեր հետազոտական թիմերին: 2018 թվականից ի վեր արդեն 15 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 29 հետազոտական թիմեր կարողացել են օգտվել այս ծրագրից՝ զգալի առաջընթաց գրանցելով իրենց հետազոտություններում։

Ծրագրի շրջանակում ընտրված մինչեւ 8 հետազոտական թիմեր կստանան շուրջ 4.8 միլիոն ՀՀ դրամի ֆինանսավորում (ներառյալ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները)՝ իրենց հետազոտական ծրագրերի համար՝ մինչեւ 3 ամիս տեւողությամբ։ Թիմերը նաեւ հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների եւ համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։

Ծրագիրը թիրախավորում է այնպիսի ոլորտների հետազոտական եւ գիտական նախագծեր, ինչպիսիք են՝ Մաթեմատիկական մոդելավորում, Սիմուլյացիայի մոդելավորում, Տեխնոլոգիական օժանդակությամբ համակարգերի և փորձարկումերի նախագծում, Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ, Արդյունաբերական և համակարգային ինժեներիա, Էլեկտրոնային ինժեներիա, Նախատիպավորում, Նյութագիտություն, Վերլուծական քիմիա, Օրգանական նյութեր (բիոպլաստիկ, բիոկերամիկա, բիոպոլիմերներ), Աերոզոլային գիտություն, Թունաբանություն, Կիրառական ու փորձարարական ֆիզիկա, Կիրառական մաթեմատիկա, Մեքենայական ուսուցում, Արհեստական բանականություն։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է (ներառյալ)։

Ընտրությունը կատարվելու է հայաստանյան եւ միջազգային փորձագետներից կազմված գնահատող հանձնաժողովի կողմից: Հայտերը գնահատվելու են հետեւյալ չափորոշիչների հիման վրա՝ ազդեցությունը համապատասխան գիտության վրա, գիտական ու գործնական օգտակարությունը, թիմի անդամների միջազգային հրապարակումները, մեջբերումներն ու հղումները նրանց աշխատանքներին։

Հայտատուները պետք է հանդիսանան ՀՀ-ու գործող համալսարաններից կամ հետազոտական ինստիտուտներից մեկը ներկայացնող, 2-6 անդմաներից բաղկացած թիմ և պետք է ներկայացնեն հետազոտական ծրագիր, որը համապատասխանում է սույն ծրագրի շրջանակին։

Դիմելու համար թիմերը պետք է լրացնեն Առցանց հայտադիմումը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը․

Թիմի բոլոր անդամների ինքնակենսագրությունները (CV)

Աջակցության և հետազոտական սարքավորումների առկայության հաստատում ինստիտուտի (-

ների) կողմից

Հետազոտական նախագծի առաջարկը՝ Հավելված 2-ում նշված կառուցվածքի համապատասխան:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն։

ՖՄԻ գիտահետազոտական կենտրոն

Գիտական և տեխնոլոգիական Հայաստանի մեծ ներուժի շնորհիվ 2017թ. «Ֆիլիպ Մորրիսը» ՀՀ Կառավարության, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի հետ ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով ընկերության նպատակը՝ Հայաստանում հիմնելու գիտահետազոտական կենտրոն ու աջակցելու կրթական և հետազոտական ծրագրերի։ Երեք տարվա ընթացքում ՖՄԻ Գիտահետազոտական Կենտրոնն ավելի քան 100 կրթաթոշակ և դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին ու ֆակուլտետային հետազոտական թմերին` մի շարք ուղղություններով իրենց հետազոտական ծրագրերը իրականացնելու համար:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երևանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին