▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետևեք օրինակիս. Կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալը հրաժարական է ներկայացրել

ՊՊԾ գնդի (կարմիր բերետններ) գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյան, որն, ինչպես արդեն տեղեկացրել էինք, հրաժարական է ներկայացրել, հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ծառայակից ընկերներին հետևել իր օրինակին:

«Ինձ համար կարևոր են մարդկային և հոգևոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ և անպատասխանատու մարդկանց։

Պատերազմի ժամանակ, գումարտակով երկու հերթափոխով, գործուղվել ենք Արցախ մարտական ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք եղել նաև վատ երևույթների, կառավարման բացակայության և անկազմակերպվածության։ 

Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին»,-նշված է հայտարարությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին