▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետընտրական իրավիճակը կոմեդիա է հիշեցնում

«Հայկական իրականության մեջ կոմիկական իրադրություն է։ Տխուր է, որ մարդը կարող է լինել ծիծաղելի, բայց ավելի տխուր է, որ իրեն և երկիրն է դարձնում ծիծաղելի։ Հույս ունենք, որ եթե անցյալում կային մարդկային զոհեր, այսօր կոմիկական իրադրությունով կավարտվի, որը մեծ առաջընթաց է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյան:

Քաղաքագետը նաև հավելեց, որ մեծ համակրանք ունի Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ, սակայն նրան երբեք չի ընդունել որպես քաղաքական գործիչ: Իսկ թե որքանով  է տրամաբանական ընդդիմության պահանջը, Անդրանիկ Միհրանյանի խոսքով` պատահական չէ, որ ԱՄՆ-ն այս անգամ ավելի միանշանակ վերաբերմունք ունի ընտրությունների արդյունքների վերաբերյալ:  Ի վերջո, սա առաջին անգամն է, որ բոլորի կողմից դրական վերաբերմունք կա ընտրությունների հանդեպ, իսկ դիտորդների կարծիքով` փետրվարի 18-ին Հայաստանի պատմության մեջ ամենամաքուր ընտրություններն են կայացել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին