«Հայաստանում ռևանշիստները քիչ չեն»,- այս մասին նախօրեին կնոջ և դստեր հետ Իվանյան (Խոջալու) այցի ժամանակ hայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, տեսնում ենք, որ մեր նկատմամբ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու փորձեր են արվում։ Ուստի մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք և ուժեղացնենք մեր բանակը»,- դիմելով բնակիչներին՝ ասել է Ալիևը։ *** |
«Հայաստանը պետք է ճանաչի «Խոջալուի ցեղասպանությունը» և ներողություն խնդրի»,- Իվանյան (Խոջալու) այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Միայն այդպես Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարող է գոնե մի փոքր լվանալ մեղքերը։ Եթե դա չանի, կարծում եմ, երբեք չի կարող ոտքի կանգնել»,- ասել է նա։ |
***
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իվանյանում (Խոջալու) հայտարարել է, թե սեպտեմբերից կսկսվի ադրբեջանցիների «վերադարձը» Ստեփանակերտ։ Բացի այդ, նա հայտնել է, որ Ակնա (Աղդամ) ադրբեջանցիները «կվերադառնան» մյուս տարի։ Նրա խոսքով՝ «Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի ընդլայնում է ընթանում»։ |