▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետո ինչ, որ ավետարանը դա արգելում է...

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ավետարանն (Մաթևոս 25,26) ասում է, որ պետք է ամեն ինչ անես, որ օգնես քո տեսադաշտում գտնվող 6 խմբի պատկանող մարդկանց՝ սովածներին ու ծարավներին, հագուստ չունեցողներին, հիվանդներին, ազատազրկվածներին և անօթևաններին:

Մարդ ինչքան բարձր է գտնվում, այդքան հեռուն է կարողանում տեսնել, դա ֆիզիկայի օրենք է: Ես պարզապես ուրախ եմ, որ Առինջի բլրից երևացող բոլոր մարդիկ կուշտ են, առողջ են ու էլ դարդ չունեն և, հետևաբար, կարելի է հանգիստ խղճով ցեմենտի սպառումը խթանել մի քանի հազար տոննա բետոն թափելով, մի, վստահ եմ, շատ նրբագեղ արձանի վրա: Հետո ինչ, որ ավետարանը դա արգելում է...

Կարդացեք նաև՝

 «Աղոթում եմ, որ Քրիստոսի արձանի վրա «մուլտի գրուպ»-ի առյուծով լոգո չլինի». համացանցի արձագանքը

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին