▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՖՖ նախագահը՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասին

Ամենաանցանկալի բանն է, որ ֆուտբոլը ստորադասվի քաղաքականությանը։ Ցանկալի կլինի, որ ՀՀ-Թուրքիա հանդիպումը դիտվի որպես շատ սկզբունքային, շատ կարևոր, բայց ֆուտբոլային հանդիպում։

Վիվառո TV-ի եթերում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը․ «Առաջին հանդիպումը մարտ ամսին է՝ Հայաստանում, դա Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է»։

Արմեն Մելիքբեկյանը խոսել է նաև Հայաստանի ընտրանու  ապագա  գլխավոր մարզչի մասին՝ մասնավորապես նշելով, « Թեկնածուներ կան, չեմ կարող ասել, որ երկրից են, շատ կարևոր է, որ երկրով չենք որոշում։ Մեկ սկզբունքով ենք որոշում՝ որքանով է Հայաստանի հավաքականին այս պահին հարմար։ Մեր որոշումը բավականաչափ արդյունավետ կլինի, թեկնածուների մեջ կան հայտնի մարդիկ։ Չենք բացառում, որ վերջում հայաստանցի մասնագետի ընտրենք»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին