▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՖՖ նախագահի վարքագիծն անընդունելի է. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր կոմիտեի անդամ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանին նշանակելուն՝ հրապարակելով ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը։

«ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»,- գրել է Արսեն Թորոսյանը:

Նշենք, որ Մեսրոպ Առաքելյանն այսպիսի հրապարակում էր արել

«ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈւՆԻ ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։

Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է։

ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մ. Առաքելյան»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին