▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը կարևոր ձևաչափ է խնդիրների հաղթահարման համար. Զախարովա

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների հաղթահարման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւս մեկ կարեւոր ձեւաչափ է:

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-1/maria_zaxarova.jpg

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ հանդիպումն առաջինը չէ, կրոնական առաջնորդների միջեւ շփումները պահպանվում են տասնամյակներ շարունակ: Դրանք տարբերվում են վստահելիությամբ»,- ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ վստահության ամրապնդմանը, հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը, մշակութային եւ կրոնական ժառանգության օբյեկտների պահպանմանը:

 

Դիտեք նաև՝

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին