▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԱԱԾ-ում տեղյակ են ենթադրյալ ադրբեջանցու՝ Երևանում նկարահանված տեսանյութից

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին։

Այս առիթով՝ ԱԱԾ լրատվական ծառայությունից factor.am-ին հայտնել են, որ այդ մասին տեղյակ են և, անհրաժեշտության դեպքում, առաջիկայում պարզաբանում կտան։

Գոռ Մադիգ Գրիգորյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, որը հրապարկել էր տեսանյութը, նշել էր․ «Ցավալի է. ադրբեջանական ոհմակը Երևանում, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք նապաստակ։ Մի՞թե այսքան թուլացել ենք ու այսքան խոցելի ենք։ Հ․Գ․ Մինչ մենք տարված ինքնամոռաց ներքին թշնամի ենք փնտրում, իրական թշնամին թափանցել է ներս։ Չէի ուզենա ավելի կոշտ գնահատական տալ, բայց սա բոլորիս մեղավորությունն է»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին