Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
ԱԳՆ-ում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ այժմ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։
Նշենք, որ ՄԻՊ–ի տվյալներով` ժամը 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ։
Կարդացեք նաև՝ Ադրբեջանն ընդունել է ՀՀ հետ սահմանին կրակը դադարեցնելու մասին ռուսական կողմի առաջարկը