▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ դեսպանությունը հերքում է Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ ուղարկելու մասին տեղեկությունը

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։

«Ալիք մեդիա»-ն է գրում ու նշում, որ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից  ասել են՝  տարածված տեղեկությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ.

«Կոչ ենք անում և հորդորում ԶԼՄ-ներին զերծ մնալ նմանատիպ ստահոդ տեղեկատվության տարածումից, ինչպես նաև չտրվել սադրանքների»։

Վրաստանյան pirvelinews.com լրատվականը՝ հղվելով մի անանուն ցուցարարի, տեղեկություն էր տարածել, թե Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։

«Սկանդալային տեղեկություններ են տարածվում, որ Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան․ բոլորը ռուսերեն են խոսում», — pirvelinews.com-ի փոխանցմամբ, ասել է ցուցարարը՝ նշելով, թե այդ ռուսերեն խոսակցություններից ձայնագրություն ունի։

Նշենք, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին նոր օրենքի դեմ բողոքի ցույցերը, որ սկսկվել էին Թբիլիսիում, տարածվել նաև Քութայիսում և  Բաթումում, իսկ մայրաքաղաքում ցույցերին միացել են նաև ուսանողները:

Տեսանյութը՝ դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին