Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ժամանացին դատարան՝ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին երաշխավորելու:
Մինչ այդ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ներկայացրեց անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատելու միջնորդությունը:
Այս երաշխավորության մասին պաշտպանական կողմը հայտարարել էր դեռ փետրվարի 24-ին: Նախատեսվում էր միջնորդությունը ներկայացնել մարտի 17-ի դատական նիստին, որը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ բացեց եւ ժամանակավորապես անաշխատունակ դարձավ:
Ուղիղ միացումը՝ A1plus-ի