▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի ունեցվածքը․«Ժողովուրդ»

«ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, որը այս պաշտոնին նշանակվել է անցած տարվա դեկտեմբերի 6-ին, հայտարարագրել է իր ունեցվածքը։ Ըստ այդմ, նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է, որ ունի մեկ անհատական բնակելի տուն, 3 հատ «Mitsubishi Pajero 101.8», «Mercedes-Benz E 420», «PAZ 672» մակնիշի ավտոմեքենաներ։ Վերջինիս դրամական միջոցները կազմել Են 4.5 մլն դրամ, 7000 դոլար և 3000 եվրո։ Հարությունյանը որպես եկամուտ հայտարարագրեր է իր աշխատավարձը, որը ամսական կազմում Է 253 հազար դրամ։ Նշենք, որ Աշոտ Հարությունյանը, մինչ փոխնախարար նշանակվելը, զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին