▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

ՀՀ իշխանությունն ամեն կերպ փորձում է Վարդան Ղուկասյանին չեզոքացնել․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության հայտարարությունը․

Հարգելի հայրենակիցներ,

Վաղը՝ ժամը 12:00-ին, բոլորիդ սպասում ենք ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելու, որ ԱՄՆ կառավարությունը ապահովի Վարդան Ղուկասյանի գործի օբյեկտիվ քննությունը և ձեռնարկի անհապաղ քայլեր նրա ազատ արձակման համար։

Վարդան Ղուկասյանը դարձել է Հայաստանի իշխանությունների համար անհարմար անձ, և նրանք ամեն կերպ փորձում են նրան չեզոքացնել։ Սակայն մենք՝ հայ ժողովուրդը, չենք կարող թույլ տալ, որ արդարության ձայնը լռեցվի։

Մեր այս քայլով մենք ցույց ենք տալիս, որ նրա ձերբակալությունը ոչ միայն անհատական խնդիր է, այլև հարված է Հայաստանի ապագային։ Մենք չենք ցանկանում տեսնել մեր երկրի կործանումը։

Միացե՛ք մեզ՝ միասին պաշտպանելու արդարությունը և Հայաստանի ապագան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին