▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ իշխանությունները բավարարեցին Ալիևի պահանջն ու ոտք չդրեցին Արցախ. Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գրառումը. «Արցախի անկախության օրը Ստեփանակերտում չեն ՀՀ առաջին երեք պաշտոնյաները՝ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնողը, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, ՀՀ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնողը։ Սա աննախադեպ է՝ աննախադեպության սիրահար իշխանությունների օրոք։

http://asekose.am/filemanager/uploads/aregnaz_manukyan.jpg
Պատերազմից հետո միայն ՀՀ արտգործնախարարն էր այցելել Արցախ, ինչից հետո Ալիևը հոխորտացել էր, որ եթե նման բան կրկնվի, ապա․․․
Չկրկնվեց։ ՀՀ իշխանությունները բավարարեցին Ալիևի պահանջն ու ոտք չդրեցին Արցախ։
Մենք Արցախի անկախությունը նշում ենք բզկտված Արցախով ու թուլացած Հայաստանով։ Այսպիսին են Նիկոլ Փաշինյանի ղեկավարման 3 տարիների արդյունքները։ Արյունո՛տ արդյունքները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին