▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի ինքնիշխանությունը ԼՂ-ի նկատմամբ»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել է, որ չի հավատում, որ Հայաստանի հետ հարաբերություններում շրջադարձ կա։

«Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ բան կա ասելու։ Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քարվաճառն ու Լաչինը, մնան փաստացի Հայաստանի և ամբողջ Ղարաբաղի իրավասության ներքո, սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց դրան։  Երբ հարցրինք՝ ի՞նչ եք անելու, մեզ պատասխանեցին՝ կռվելու ենք։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է»,- ասել է Պուտինը:

«Եվ Պրահայի հայտարարությունը սա արձանագրեց թղթի վրա։ Մենք գիտենք այս մասին։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս սեղանին չէ, այն լուծված է։ Եվ դա հրապարակավ հայտարարեց Հայաստանի ղեկավարությունը՝ հաշվելով ողջ տարածքը մինչև 1991 թվականը Ադրբեջանական ԽՍՀՄ-ի շրջանակներում։ Սա մեր որոշումը չէ, այլ Հայաստանի ղեկավարությանը»,- նշել է նա։

«Եթե այդպես է, ասում են մեզ, Ղառաբաղի հետ կապված բոլոր հարցերը պետք է մեզ հետ լուծվեն երկկողմանի հիմունքներով։ Դե, ինչ կարող ենք ասել այստեղ։ Այստեղ ասելու բան չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, մենք ի՞նչ պետք է անենք»,- ասել է Պուտինը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին