«Վերջերս գնացել էինք Ժնև, մասնակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նիստին։ Շատ դրական տրամադրվածություն կա միջազգային երաշխավորմամբ արցախահայության հավաքական վերադարձի հարցի շուրջ։ Ցանկացած տեղ, որտեղ այս ընթացքում դիմել ենք այս հարցի վերաբերյալ, մերժում համարյա չենք ստացել»,- այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած հանձնախմբին, որը ստեղծվել է 2023թ․ դեկտեմբերի 2-ին Արցախի ԱԺ որոշմամբ՝ պաշտպանելու արցախահայության հիմնարար իրավունքներն արտերկրում։ «Բազմաթիվ հանդիպումներ են եղել Փարիզում, Բրյուսելում, Մոսկվայում, ԱՄՆ-ում։ Արտերկրում այս հանձնախմբի ասածը բոլորի համար լսելի է։ Եթե արցախահայության հավաքական վերադարձի հարցը միջազգային երաշխիքների ներքո Հայաստանի կողմից բերվի բանակցային օրակարգ, այնտեղ կլինի միջազգային հանրության աջակցությունը։ Կոչ եմ անում հայ ժողովրդին՝ այս հարցը աչքաթող չանել, սա մեր պատասխանատվության, Հայաստանի իշխանությունների պատասխանատվության խնդիրն է: Այսօր իրական հնարավորություն կա արցախահայության բոլոր իրավունքները վերականգնելու՝ իրենց տներ վերադառնալու հարցում։ Այդ հարցը Հայաստանի իշխանությունները պետք է բերեն օրակարգ։ Եվ մենք, առաջին հերթին պետք է պահանջատեր լինենք Հայաստանի իշխանություններից։ Կոչ եմ անում այս հարցը դարձնել օրակարգային կարևորագույն խնդիրներից մեկը»,- ասաց Օսկանյանը։ |
«ՀՀ իշխանություններն արցախահայության վերադարձի հարցը պետք է բերեն օրակարգ»․ Վարդան Օսկանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
![«Նիկոլականներ, վազելով եկեք ու մի հատ էլ լսեք, թե ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջան»](http://asekose.am/filemanager/uploads/2023/11/week-4/nairazohrabyan.jpg)
ավելին
![Դուք հարբեցողության հետ սեր ունե՞ք, թե՞ չէ․․․Հարց ՝ ՔՊ-ի թեկնածուին](http://asekose.am/filemanager/uploads/Gexam_Nazaryan_AJ.jpg)
ավելին
![«Ականատես ենք լինում Հայաստանին միակողմանի աջակցության փաստերի»․ Բայրամով](http://asekose.am/filemanager/uploads/2021/04/week-5/Bayramov.jpg)
ավելին
![«Մեղքի զգացում ունեցա՞ք՝ հայերին Բաքվի դատարանում տեսնելով»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին](http://asekose.am/filemanager/uploads/vahagn_aleqsanyan.jpg)
ավելին
![ԲԴԽ անդամի թեկնածու եք առաջադրում մարդու, ով ատում է իր հայրենակիցներին...Մանուկյան](http://asekose.am/filemanager/uploads/gexam_manukyan.jpg)
ավելին
![Չեկիստների ճտեր, КГБ-ի ստրուկների ու նյութապաշտ ճիճուների ժառանգներ, դուք պապանձվեք․․․ Հայրիկյան](http://asekose.am/upload/news/admin/2012/09/50583c1b5d51b_medium.jpg)
ավելին