▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ կառավարությունից «Վայլդբերիզ»-ը 6-7 հեկտար ձրի հող է ուզում, որը 6-7 մլն․ դոլար արժի»

Հովսեփ Խուրշուդյանն, անդրադառնալով տեղեկությանը, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և «Վայլդբերիզ» ընկերության գլխավոր տնօրենն անդրադարձել են Հայաստանում ընկերության նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ըստ որոշ լուրերի՝ ռուսական այս ընկերությունը լոգիստիկ կենտրոն կառուցելու համար ՀՀ կառավարությունից 6-7 հեկտար ձրի հող է ուզում, որը 6-7 մլն դոլար արժի: Ու ոնց հասկանում եմ՝ ՀՀ կառավարությունը հակված է նման տարածք նրանց տրամադրել: Դա այն դեպքում, որ սեփական համակարգաստեղծ Հայփոստ ընկերությանը ամեն բան արեցին խեղդամահ անելու համար, որը նման ներդրում ունենալու դեպքում հանգիստ կարող էր Վայլդբերիսին արդյունավետ մրցակից լիներ, շահույթներն էլ՝ պետական բյուջե էր գնալու, այսինքն բոլորիս գրպանը:

Վահան Քերոբյանը մի ռուսական ընկերություն է ստվերային պատրոնաժով խծկում հայկական շուկա, Մհեր Գրիգորյանը՝ մյուսը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին