▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ն Արցախից չի հրաժարվել, Նիկոլն է հրաժարվել»

«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը գրում է.

«Հիմա էլ արցախցիների շրջանում տարածում են, թե ՀՀ-ն իր կամքով չի հրաժարվել Արցախից, ստիպված է դա արել՝ այլ տարբերակ չունենալով։
Հստակ ասում եմ, ովքեր այս թեզը տարածում են, հատկապես արցախցի լինելով, կամ հիմար են ու չեն հասկանում, կամ էլ մտածված կիսում են Նիկոլի հակահայկական, հակաարցախյան քաղաքականությունը։
ՀՀ-ն Արցախից ինքնակամ է հրաժարվել, որովհետև ՀՀ-ն ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։
Այլ կերպ ասած, ՀՀ-ն Արցախից չի հրաժարվել, Նիկոլն է հրաժարվել։
Հետևաբար, խնդրի լուծման միակ ճանապարհը խնդիր ստեղծողից՝ Նիկոլից ազատվելն է։
Մնացած բոլոր թեզերը, մտածված կամ ոչ, մոլորեցնում են մարդկանց և օգնում նիկոլի՝ Արցախը հանձնելու մոլուցքի իրագործմանը…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին