▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ն կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկան»․ #РИАНовости

Հայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկան, հաշվարկել է РИА Новости-ն՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները:

«2025 թվականին Երևանը ծաղիկների արտահանումից ստացել է 49,1 միլիոն դոլար, որից 46 միլիոնը՝ ՌԴ մատակարարումներից։ Այսպիսով, ռուսական շուկան նախորդ տարի Հայաստանին ապահովել է ծաղիկների վաճառքից ստացված եկամուտների 93,8% -ը։ Արտահանման մոտավորապես 5%-ը բաժին է ընկել Վրաստանին (2.3 միլիոն դոլար), իսկ 1%-ը՝ Ղազախստանին (514.9 հազար դոլար): Հայաստանից ծաղիկների ավելի փոքր ծավալներով ներմուծում են իրականացրել նաև այլ երկրներ, որոնցից գումարային առումով առանձնանում են ԱՄԷ-ն (166.7 հազար դոլար) և Բելառուսը (61.6 հազար դոլար)»,- գրում է լրատվամիջոցը։

Նշենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին